Բաբկեն Թունյանի հրապարակումը.
Էսօրվա թոհուբոհի մեջ մի տեսակ ուշադրությունից դուրս մնաց, որ ապրիլ-մայիս ամիսների դանդաղումից հետո հունիսին տնտեսական ակտիվության աճը ահագին արագացել է։
2018թ. հունիսին՝ 2017թ. հունիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով (մայիսը մայիսի համեմատ 5.4% էր):
Իսկ այս տարվա առաջին կիսամյակը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 8.9%-ով։
Տնտեսական ակտիվության աճն արագացել է հիմնականում ծառայությունների ու գյուղոլորտի երկնիշ աճի հաշվին։