Եկեղեցու մոտ դրամապանակ են գողացել. կասկածյալին բերման են ենթարկել
Advertisement 1000 x 90

Եկեղեցու մոտ դրամապանակ են գողացել. կասկածյալին բերման են ենթարկել

Հուլիսի 19-ին՝ ժամը 03.57-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր ընկերոջ դրամապանակը «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գողացել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ գողությունը կատարելու կասկածանքով ժամը 4.10-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բաժին է բերման ենթարկել Արմեն Թ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: