Վայոց ձորում այրվել է 110 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար և 60 զինծառայող
Advertisement 1000 x 90

Վայոց ձորում այրվել է 110 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար և 60 զինծառայող

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 20-ին, ժամը 12:09-ին տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 գյուղի բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը:

Ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքերը վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 21-ին, ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Ժամը 09:13-ին մարվել է հրդեհի 2-րդ օջախը, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:25-ին: Այրվել է 110 հա խոտածածկույթ: