Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը
Advertisement 1000 x 90

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից 2018թ. հուլիսի 13-ից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը, ծնված 24.08.1962թ., ով 2018թ. հունիսի 28-ին ժամը 06:00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել: Վերջինս սովորություն ունի տանից փախչելու, տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 165 սմ, նիհարավուն մարմնակազմության, սև,երկար մազերով, օվալաձև դեմքով, հոնքերը խիտ, սև , աչքերը սև, քիթը մեծ, կոր, շրթունքները հաստ, ականջները մեծ: Հագին եղել է կարմիր բլուզկա, մոխրագույն կանացի շրջազգեստ, յասամանագույն հողաթափեր:

Ձեռքին ունեցել է շագանակագույն, կաշվից պայուսակ, որի մեջ առկա են եղել կապույտ գույնի կանացի կոշիկներ, սպիտակ գույնի կիսաշրջազգեստ, փիրուզագույն ձմեռային սվիտեր և հնարավոր է, որ հագած լինի նշված հագուստը:

Գայանե Հակոբյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգահարել 093-22-28-86, 077-72-75-78, 0312-5-85-54, 1-02 հեռախոսահամարներին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

shamshyan.com