Հուլիսի 21-ին՝ ժամը 7-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհին «Վազ 21099» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հացատան քարե պարսպին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից:
Վթարի հետևանքով ուղևորներ 1977 թվականին ծնված Գագիկ Բաբայանը և 1985 թվականին ծնված Վրեժ Հարությունյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: