ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։
Արծրուն Հովհաննիսյանը գրառմանը կից տեղադրել է նաև լուսանկարներ, դրանցից մեկում պատկերված զինծառայողը Ռոբերտ Սոլկարյանն է, Աստրախանից է վերադարձել հայրենիք՝ բանակում ծառայելու համար:
Մյուս լուսանկարում կապավոր Սաշա Բալոյանն ՝ Աշոցքից: