Ի՞նչ նորություններ սպասել Apple-ից հոկտեմբերի 27-ին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ նորություններ սպասել Apple-ից հոկտեմբերի 27-ին

Apple-ն արդեն սկսել է հատուկ հրավերներ բաժանել հոկտեմբերի 27-ի իր փակ ցուցադրության համար: Այս ընթացքում մի շարք մասնագետներ փորձում են հասկանալ, թե ի՞նչ նորություներ է ներկայացնելու ընկերությունը: Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի նորույթների, որոնք, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն ընկերության կողմից:

MacBook Pro

25915913742_12a073043e_b_1476887429-800x450

Ընկերության ամենասպասված նորույթներից մեկը MacBook Pro-ն է, որի համար էլ իրականանում է այս ցուցադրությունը: Եթե չհաշվենք մասնակի բացառությունները, ապա արդեն 4 տարի է, ինչ Apple-ը չի թարմացրել իր նոութբուքները: Սպասվում է, որ MacBook Pro-ն կլինի հեղափոխական և կունենա գլոբալ փոփոխություններ:

Ըստ նախնական տվյալների՝ ընկերության կողմից ներկայացվող նոր նոութբուքը կլինի ավելի թեթև և բարակ նախորդ նոութբուքներից: Այն նաև կլինի ավելի փոքր:

Նոութբուքի մյուս առանձնահատկությունը կլինի Touch ID համակարգը, որը ներդրված կլինի համակարգիչը միացնելու ստեղնի մեջ: Առանց գաղտնաբառի օգտագործման նոութբուքն ակտիվացնել կարող են բոլորը, այլ ոչ միայն՝ Apple Watch-ի օգտատերերը, ինչպես հիմա:

Ընկերության նոր նոութբուքի մասին դեռևս շատ բան հայտնի չէ, սակայն վերլուծաբանները նշում են, որ պետք է սպասել մեծ անակնկալների:

Thunderbolt Display 5K

1476843302732355_1476887763-800x400

Apple-ի ներքին դիսփլեյը չի թարմացվել ավելին քան 5 տարի: Ավելին, այս տարի ընկերությունը պաշտոնապես հանել է այն արտադրանքի  ցանկից այս տարի:

Շատ հավանական է, որ ընկերությունը կներկայացնի դիսփլեյի նոր տարբերակ  5 120 × 2 880 ընդլայնմամբ:  Այս նորույթը կլինի 1000 դոլարից էժան:

MacBook Air

design_hero_1476887956-800x442

Ամենայն հավանականությամբ, ընկերությունը կհայտնի այս տեսակի վաճառքի դադարեցման կամ վաճառքի ծավալների նվազման մասին: 11-դյույմանոց նոութբուքերն ընդհանրապես չեն թարմացվի, իսկ 13-դյույմանոց տարբերակներում կփոփոխվեն միայն USB-ի համար նախատեսված անցքերը:

Այս քայլով ընկերությունը ցանկանում է ավելի շատ ուշադրություն դարձնել  MacBook Pro-ին:

iMac

performance_large_1476888045-800x601

Եթե հավատանք շշուկներին, ապա iMac-ում կփոփոխվեն միայն օպերատիվ պլատֆորմները: MacBook Pro-ի նման  iMac-ը կստանա պրոցեսորների նոր տարբերակներ:

Առհասարակ, Apple-ը պատրաստում է մի շարք անակնկալներ: Ըստ շշուկների՝ հիմնական շեշտը դրված է լինելու MacBook Pro-ի և նոր աքսեսուարների վրա:

Սիրարփի Աղաբաբյան

lifehacker.ru