Արտաշատ քաղաքում շարունակվում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:Օրերս Արտաշատ քաղաքում բարեկարգվել է ևս երկու պուրակ: Աշխատանքները իրականացվել են համայնքի միջոցների հաշվին և ինչպես համայնքի ղեկավարն է նշում` կանգ չեն առնելու ու շարունակելու են այգիների, պուրակների բարեկարգման աշխատանքները:
«Ավելի բարեկարգ ու բարեկեցիկ քաղաք ունենալու՝ իմ նախընտրական ծրագրի շրջանակում մենք շարունակում ենք մեր սիրելի Արտաշատին նվիրել հերթական գեղեցիկ ու կանաչապատ պուրակները: Վստա՛հ եմ, մեր քաղաքացիները հոգատարությամբ կվերաբերվեն այս գեղեցիկ, կանաչապատ տարածքներին»,-մեզ հետ զրույցում ասաց Արտաշատքի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը` ավելացնելով, որ քաղաքի բարեկարգման խնդիրները առաջնային են համարելու.« Ինձ համար մեր քաղաքի բարեկարգման խնդիրները առաջնային նշանակություն ունեն: Ես հետևողականորեն Արտաշատը դարձնելու եմ ամենաբարեկարգ ու կանաչապատ քաղաքներից մեկը՝ իմ թիմի և մեր համաքաղաքացիների աջակցությամբ»,-եզրափակեց իր խոսքը Արտաշատի քաղաքապետը: