
Չինաստանում կառուցված աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը կբացվի օգոստոսի 20-ին:
Կամրջի երկարությունը կազմում է 430 մ, լայնությունը՝ 6 մ: Կամուրջը գտնվում է գետնից 300 մ բարձրության վրա: Այն կարող է պահել միաժամանակ 800 այցելուի:
Վերահսկող ընկերությունը հայտարարել է, որ կամրջի այցելուների առավելագույն թիվը կսահմանափակվի օրական 8 000-ով: Կամրջով զբոսնել ցանկացողները պետք է այցը մեկ օր առաջ գրանցեն, հայտնում է «Sinhua» գործակալությունը: