Անահիօտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Արմավիրի հարգելի մարզպետ պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում, որովհետև ո՛չ ես, ո՛չ Դուք, պարզապես մեր երեխաներին այսպիսի դպրոց չէինք ուղարկի, որովհետև մենք հնարավորություն ունենք մեր երեխաներին չուղարկել այդպիսի դպրոց:
Իսկ ի՞նչ անեն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թ. 2 դպրոց հաճախող երեխաների ծնողները, որոնք չունեն այլընտրանք, ստիպված են օգտվել այդ դպրոցի ծառայություններից ու այս մասին ահազանգել են ինձ:
Նկարում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցն է, որից օգտվելու են նաև այս տարի առաջին անգամ դպրոց գնացող երեխաները: Դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ և 30 առաջին դասարանցի: Սա ուղղակի սպառնալիք է երեխաների առողջությանը և անվտանգությանը, Ձեր աջակցության կարիքն ունեմ, քանի որ որևէ նախարար, ոչ առողջապահությանը և ոչ էլ Կրթությանը չեն արձագանքում, դպրոցը միջոց չունի, և այսպես ՝ փակ շղթա: Ում խորհուրդ կտաք դիմել, կամ ինչ կարելի է անել . Նկարները կցում եմ:
Ինչպես այդ գյուղի ծնողներն, այնպես էլ՝ ես, ակնկալում ենք Ձեր գործուն հանձնարարականներն այս ուղղությամբ, որոնք կարծում եմ, կլինեն հրապարակային»:
«Վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում». Անահիտ Բախշյանը՝ Արմավիրի մարզպետին
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ