«Հայաստանում մարդիկ մահանում են բժշկի փող չունենալուց». տնտեսագետի այս գրառումը փոխնախարարի ծիծաղն է առաջացրել
Advertisement 1000 x 90

«Հայաստանում մարդիկ մահանում են բժշկի փող չունենալուց». տնտեսագետի այս գրառումը փոխնախարարի ծիծաղն է առաջացրել

Տնեսագետ Մեսրոպ Առաքելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր.

«Հայաստանում մարդիկ մահանում են բժշկի փող չունենալուց։ Հայաստանում մարդիկ մահանում են բեսպրեդելի արդյունքում ամեն լնգուլվազի մոտ հայտնված զենքից, մահանում են ջունգլիավարի երթևեկությունից։ Հայաստանում մարդիկ մահանում են ֆինանսական խնդիրների արդյունքում առաջացած հիվանդություններից։ Հայաստանում մարդիկ պարզապես մահանում են, այդպես էլ չտեսնելով նորմալ երկիր, չունենալով նորմալ աշխատանք, երեխայի համար չառնելով նորմալ սնունդ ու հագուստ։
Հայաստանում մարդիկ մահանում են՝ իրենց հետ տանելով երազանքներ դարձած հասարակ մարդկային ցանկությունները…»:

Այնինչ, այս տարվա հունիսից Հայաստանի տա­րած­­քա­յին կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակված Արթուր Խաչատրյանին  տնտեսագետի այդ գրառումը ծիծաղելի է թվացել, որին Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է.

«Փոխնախարար Արթուր Խաչատրյանի համար մարդկանց մահանալու մասին ստատուսս ծիծաղելի է թվում: Գրածիս հիմքում ընկած են ԱՎԾ տվյալները: Նայեք կյանքի միջին տևողությունը Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում: Նայեք հանգագործությունների թիվը, ճանապարհային պատահարների թիվը, ինքնասպանությունները, լիովին կանխարգելման ենթակա հիվանդություններից մահացությունների թիվը …

Փոխնախարարն առաջարկում է ներկայացնել կոնկրետ առաջարկ և կառավարության նման պաթետիկ ելույթներ չունենալ:

Պաթետիկ ելույթիս և մարզերի զարգացման համատեքստում կոնկրետ առաջարկ` գյուղական համայքներում սկսեք ծրագիր փոքր բժշկական հաստատությունների մասով: Բոլոր գյուղերում կան հին, չօգտագործվող շենքեր, դրանք 1 դրամով վաճառեք նրանց, ովքեր կսարքեն փոքր բժշկական հաստատություն` պայմանով, որ 10 տարի կիրականացվի այդ գործունեությունը: Ազատեք բոլոր հարկերից այդ գործունեությունը, այդ կառույցների համար բերվող սարքավորումները նույնպես: Քանի որ բնակչության թիվը փոքր է, հնարավոր է բիզնես մոտիվացիա չլինի, այդ հաստատությունում թույլատրեք այլ հարակից գործունեություն ևս` դեղատուն, վարսավիրանոց և այլն, որոնք նույնպես ազատեք հարկերից, տվեք արտոնություններ:

Արեք սա, և քանի որ, ինչպես ասում է փոխնախարարը, բոլորս մահանալու ենք, տարիներ հետո իշխանություններին դժոխքում կօրհնեն»:



Նման նյութեր