Սիրելի կապանցիներ, միանում եմ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչին, և դիմում եմ Հայաստանում և արտերկրում բնակվող այն բարեսիրտ քաղաքացիներին, ովքեր Կապանում կամ հարակից այլ բնակավայրերում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:
Դա կլինի ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացողներին խնդրում եմ իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Նաև դիմում եմ այն կապանցիներին, ովքեր իրենց բնակարանները վարձակալությամբ տրամադրում են այլ ընտանիքների։ Կոչս է՝ սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում գնալ զիջումների և գործարքը կազմակերպել առավել մատչելի գներով։
Բարի կամքի դրսևորում եմ ակնկալում իմ հայրենակիցներից, միայն ձեր աջակցությամբ հնարավոր կլինի մեր քաղաքն առավել ապահով ու բարեկեցիկ դարձնել։
Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար