ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ»,-հայտարարեց Լևոն Մնացականյանն ու վստահեցրեց. «Չեք կարող նշել Արցախում մի դեպք, որ այսինչի որդին չի ծառայել, որովհետև պաշտոնյայի որդի է»: