Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Էջմիածնի ավագանու նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էր Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Հարցը զեկուցեց քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, նշելով, որ այս նախագծով անձի անմեղության կանխավարկածը չի խախտվում. «Որպես իրավաբան՝ համաձայն չեմ այդ պնդումների հետ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու շնորհումը, թե՛ դրանից զրկումը իրավական հետևանքներ չեն ենթադրում և չեն առաջացնում: Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է», – նշել է նա: Նիստի վերջում ավագանու ներկա բոլոր անդամները կողմ քվեարկեցին Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին: