Լամ Բլուանը 62 տարեկան կույր փիղ է: Ծանր կյանք է ունեցել, որը միայն երաժշտությունն է կարողացել թեթևացնել: Կյանքի առաջին 30 տարիների ընթացքում քրտնաջան աշխատել է:
Հետո զբաղեցրել է զբոսաշրջիկներին, մինչև որ նրա տերերը նրան տարել և հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը: Այժմ կենդանին բնակվում է չքնաղ, լեռներով շրջապատված վայրում: Փոլը նրան հաճախ է այցելում, նվագում է նրա համար: Փոլը իր երաժշտությամբ կարողանում է հանգստացնել տառապյալ կենդանուն:
Տեսահոլովակից պարզ երևում է, թե ինչպես է տարեց փիղը վայելում երաժշտությունը: Փոլը հույս ունի, որ աչքի լույսը կորցրած կենդանին կկարողանա վայելել կյանքը երաժշտության օգնությամբ:
Օգնեք կենդանիներին: