Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երեք քաղաքացիները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Պայթյունից անմիջապես հետո «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Ս. Հ.-ն (1989 թ.)-ին տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Պայթյունի հետևանքով տուժած 1987 թ-ին ծնված է. Հ.-ն, ով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ստացել է այրվածքներ ձեռքերի շրջանում, ինչպես նաև վիրավորում ոտքի շրջանում: Բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ հիվանդը տեղափոխվել է իրենց մոտ շոկային վիճակով: «Նրան արդեն դուրս ենք բերել շոկից, վերքը վիրակապել ենք»: Ավելի ուշ նա ևս տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Պայթյունից տուժած երրորդ վիրավորը՝ 1972 թ-ին ծնված Ս. Հ.-ն, ով քաղաքացիների ուժերով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, ստացել է մակերեսային վերքեր: Բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ հիվանդի վիճակը ծանր չէ:
Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: