5 հավելված, որ կօգնեն գումար խնայել ճամփորդելիս. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 հավելված, որ կօգնեն գումար խնայել ճամփորդելիս. vnews.am

Ճանապարհորդությունների սիրահարների համար ընտրել ենք 5 ծառայություն, որ կօգնեն գտնել հանգստի կազմապերպման ամենաշահավետ ու հետաքրքիր տարբերակները։

GoEuro

Եվրոպայում ճանապարհորդության ընթացքում GoEuro ծառայությունը կօգնի խնայել տրանսպորտով երթևեկելիս։ Հարկավոր է նշել այն հասցեն, ուր ուզում եք հասնել և ծրագիրն ինքնուրույն կվերլուծի և կառաջարկի ամենաօպտիմալ երթուղին, կնշի ամենակարճ ճանապարհը, տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում են այդ ուղղությամբ։ Նույնիսկ կարող եք իմանալ ուղևորության արժեքը։

TripHobo

Սա նախատեսված է ճամփորդությունը պլանավորելու համար։ Կարելի է գտնել ավելի քան 14 000 ուղղությամբ ճամփորդական ծրագրեր։ Խելացի օգնականը, անհատական նախասիրությունները հաշվի առնելով, կկազմի հատուկ Ձեզ համար նախատեսված ուղևորության ծրագիր` ներառելով մշակությաին, ժամացի, սպորտային և այլ վայրերը։ Այն կարող է օգտակար լինել և՛ միայնակ, և՛ ընտանեկան ճամփորդությունների ժամանակ։ Պետք է նշենք, որ ոչ միշտ է համընկնում ձեր նախատեսած ու հավելվածի առաջարկած բյուջեները։

drungli

drungli–ն առաջարկում է գնել զեղչված ավիատոմսեր։ Այս վեբ–ծառայության համար հիմք է ծառայում Google քարտեզը։ Ավիատոմս գտնելու համար հարկավոր է միայն մուտքագրել քաղաքի անունը, օրերը, նախատեսված գումարը և drungli–ն քարտեզի վրա կապույտ  գնապիտակներով կնշի ձեր բյուջեի սահմաններում հնարավոր տարբերակները, իսկ նարնջագույնով առկա, բայց թանկ տարբերակները, որոնք դիտարկել նույնպես հնարավոր է։

Rome2Rio

Rome2Rio–ն առաջարկում է A–ից B կետ տեղափոխվելու ալտերնատիվ տարբերակներ։ Եթե ցանակնում եք խիստ խնայողություններ անել, ապա այս ծառայությունը կառաջարկի այնպիսի երթուղիներ, որոնք նաև կհետաքրքրացնեն ճամփորդության ընթացքն ավելի, քան ուղիղ թռիչքը։

Eightydays.me

Մինսկում հիմնադրված այս ստարտափն օգնում է պլանավորել կարճ, բայց միևնույն ժամանակ խիտ ճամփորդություն հնարավոր նվազագույն գնով։ Eightydays.me-ն կառաջարկի մոտակա ժամանակահատվածում ուղիղ չվերթներ։ Պետք է մուտքագրել ուղևորության վերջնակետը, որից հետո ալգորիթմը հաշվարկում է համապատասխան երթուղիներ։

Ծրագրավորողները հոգացել են, որ յուրաքանչյուր ճամփորդություն տեղավորվի 10-օրյա ժամկետում և ներառի 3-5 քաղաք։ Եթե առաջարկը Ձեզ չհետաքրքրի կամ էլ գոհացնի, ապա կարող եք սեղմել վերին աջ անկյունում տեղակայված Shuffle կոճակը։ Պետք է նշել, որ այս ծառայությունը գործում է դեռևս beta-տարբերակով։

vnews.am