ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել ու դուրս գալ քաղաքականությունից: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց նա: Ալիկ Սարգսյանը նշեց, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու:
«Ես բավարարված եմ էս ամեն ինչից, ինչ տեսա, հիասթափված եմ վերջնականորեն և որևիցե կուսակցության ջրաղացին ջուր լցնել չեմ պատրաստվում: Ես ինձ տենց չեմ ցածրացնի՝ էս տարիքում գնամ ընկնեմ ժողովրդի դուռը՝ սրան ձեն տվեք, նրան, մանավանդ կարող է արդարության պտուղը շատ թույլ լինի, ես այդպիսի բան չեմ անի: Չեմ մնալու, ինձ էդ մանդատը պետք չի»,- նշեց նա:
Ալիկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ ՀՀԿ-ի կողմից խաբված է եղել. «Հավատացել եմ մեր կուսակցության կուրսին, որ զբաղված է եղել այն բանով, որ մեր երկիրը ծաղկի: Բայց հիմա այդ փաստերը, որ բերում, ներկայացնում են մի քանիսի մասին, սա խաբվածություն չի»: