Բելգիահայ երգչուհու Havana երգի «երևանյան» տարբերակը հնչում է բելգիական ռադիոկայաններով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բելգիահայ երգչուհու Havana երգի «երևանյան» տարբերակը հնչում է բելգիական ռադիոկայաններով

Բելգիահայ երգչուհի KeyOh-ն ապրիլին ներկայացրել է հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային Havana երգի cover-ը, որտեղ Կուբայի մայրաքաղաք Հավանայի անունը փոխարինել է մայրաքաղաք Երևանի անունով:

News.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ շատ է սիրում Havana-ն, սակայն ամեն անգամ այն երգելիս խորթության զգացում է ունեցել:

«Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի Havana-ն «Yerevan oh nana» բառերով. դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երևանի մասին», – նշել է KeyOh-ը:

Բելգիահայ երգչուհին հուսով է, որ հայկական ռադիոկայանները նույնպես կհնչեցնեն իր երգը՝ Երևանի 2800-ամյակի առթիվ:

«Արդեն երեք-չորս օր է՝ ինձ գրում և շնորհավորել են ծանոթներս, որ ռադիոկայաններով իմ «Երևան» երգն է հնչում: Բելգիայի հայերը հպարտանում են, որ երգը բելգիական ռադիոկայաններով է հնչում», – նշել է երգչուհին:

style.news.am