Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երեկ տոնել է 32–ամյակը։ Տարեդարձի առթիվ Լուսինեն խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ընկերներն ու հարազատները։
Զրույցում Լուսինեն հայտնել է, որ ամեն տարի նշում է տարեդարձը, քանի որ սիրում է այդ օրն ու նախընտրում են այն անցկացնել իր համար սիրելի մարդկանց հետ։ Խնջույքի նախապատրաստական գործում Լուսինեին օգնել է դուստրը` 3.5 տարեկան Արիանան` որոշելով, թե ինչպիսին պետք է լինի մայրիկի տարեդարձի տորթը։ Նա շատ ոգևորված էր, որ մայրիկի հետ փչելու է տորթի մոմերը։
Ամբողջությամբ՝ life.tert.am