Գեդարքունիքի մարզում 29-ամյա վարորդը Nissan Murano-ով բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Գեդարքունիքի մարզում 29-ամյա վարորդը Nissan Murano-ով բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ո ւնեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ՝ 29-ամյա Գագիկ Համբարձումյանը իր վարած Nissan Murano մակնիշի 34 QO 476 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում գազալցակայան մտնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Համբարձումյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Լուսինե Առաքելյանը, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Անահիտ Արշակյանը և 32-ամյա Լուսինե Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com