Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Եթե դատարանը կապացուցի հանցանքի առկայությունը, ապա պատիժը թող անխուսափելի լինի, անկախ այն բանից, թե ով է եղել օրինախախտը:
Բայց ես իմ ողջ կյանքում սահմանադրական կարգ չեմ տեսել մեր երկրում, այլ տեսել եմ կոմունիստական, ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական խմբիշխանություն: Ու չեմ հասկանւմ, թե չեղած բանն ինչ կերպ կարելի է տապալել:
Ես կարդացել եմ մեզ մատուցվող, իբր մեր սահմանադրությունները, հանդիպել եմ նման տողերի՝
… ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
… իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
…մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է>>` և մի կողմ եմ դրել այդ թղթերը, քանի որ դրանք մեր մասին չեն եղել:
Եթե ուզում եք դատել Քոչարյանին, ապա ուրիշ հոդված դրեք նրա վրա. դրա համար կարծում եմ հիմքեր լիուլի կան»: