
Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը. «Տիգրան Մեծն առաջինն է: Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը»: