
Երևանի պետական համալսարանը նախորդ տարի կտակ է ստացել: Բուհի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ 2017 թվականի սեպտեմբերի 26-ին ԵՊՀ-ն ստացել է Գուրգեն և Մարգարիտ Ասատուրյանների՝ բուհին կտակված 621 միլիոն դրամը:
Ամերիկացի բարերար Ասատուրյանները դոլարային արժեքով բուհին են կտակել շուրջ 1 միլիոն 300 հազար դոլար:
Երևանի պետական համալսարանից այլ մանրամասներ չտրամադրեցին, թե ովքեր են նշված բարերարները և ինչ կապ են ունեցել Մայր բուհի հետ: