Այսօր՝ հուլիսի 27-ին, կյանքից հեռացել է «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարդգես Խաչատրյանը։ Այդ մասին SHAMSHYAN.com-ին տեղեկացրին կազմակերպությունից։ Վ. Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 28-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում, հուղարկավորությունը՝ հուլիսի 29-ին։ SHAMSHYAN.com-ը ցավակցում է Վարդգես Խաչատրյանի ընտանիքի անդամներին։






