ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 27-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը՝ Վ. Ի., 1977 թ.), «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 1991 թ.) և «Kia» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 1969 թ.) ավտոմեքենաները:
«Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «էրեբունի» ԲԿ, իսկ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: