Մարտի 1-ի մասին. Արմեն Արարատ
Advertisement 1000 x 90

Մարտի 1-ի մասին. Արմեն Արարատ

Զինված ուժերը ներքին քաղաքական խնդիրներում առաջինն օգտագործել է Լևոն Տեր֊Պետրոսյանը։ խոսքը՝ ոչ միայն 1996թ֊ի իրադարձությունների մասին ա։ խոսքը՝ նաև հենց Մարտի 1ի մասին ա։

Զինված ուժերը Մարտի 1ի օրերին առաջինը ներքին քաղաքական խնդիրներում օգտագործել ա ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ հենց Լևոն Տեր֊Պետրոսյանը։

Էս ամենի մասին փաստերը կան։ քիչ չեն։ դրա մասին են վկայում Լևոնի ելույթները, և ոչ միայն։

Եթե հանկարծ, Աստված մի արասցե, ստացվեց այնպես, որ Ռոբը արդարացիորեն դատապարտվեց, իսկ Լևոնը՝ չգիտես ոնց, մնաց ազատության մեջ՝ ամբողջ քննությունն ու դատավարությունը դիտվելու ա ոչ թե որպես արդարության վերականգնում, այլ՝ քաղաքական։ ու ցանկացած վճիռ դիտվելու ա որպես քաղաքական վճիռ։

Բոլոր 3 Նախագահների ղեկավարման ժամանակ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ։

Անչափ կարևոր ա, որ գոնե ու մանավանդ Նիկոլի ղեկավարման օրոք չլինեն այդպիսի քննություններ ու դատավարություններ։

Արմեն Արարատ



Նման նյութեր