Խաչատուրովի նշանակումը շատ լուրջ ձեռքբերում էր հայկական դիվանագիտության համար, ինչքան էլ որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ունենանք. Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Խաչատուրովի նշանակումը շատ լուրջ ձեռքբերում էր հայկական դիվանագիտության համար, ինչքան էլ որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ունենանք. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Եթե հիշում եք, ռուսները երկար տարիներ չէին ուզում զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դաշնակիցներից որևէ մեկին։ Մինչ Յուրի Խաչատուրովի նշանակումը այդ պաշտոնին Սերգեյ Բորդյուժան էր՝ 2003-ից մինչև 2016 թվական։

Խաչատուրովի նշանակումը շատ լուրջ ձեռքբերում էր հայկական դիվանագիտության համար, ինչքան էլ որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ունենանք։

Բայց նաև ասեմ, որ ՀՀ հեղինակության հարցն այստեղ արդեն երկրորդական է, որովհետև կա նաև անվտանգության հարց, որը շատ ավելի առաջնային է։ Եթե դու հեղինազրկում ես ինքդ քեզ ՀԱՊԿ հարթակում, դու հարվածի տակ ես դնում նաև հայ-ռուսական անվտանգային համակարգը։

Չեմ հասկանում, մարդ ինչ կարգի… հմ… բեխաբար պիտի լինի ամեն ինչից, որ այս տարրական բաները չհասկանա»։