Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. BMW X5-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. BMW X5-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են BMW X5 մակնիշի 55 XO 505 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ՏR 364 համարանիշի և Opel մակնիշի 35 FV 013 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ բախման արդյունքում BMW X5-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գյումրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Հարություն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն ավտոմեքենաները, որ փրկարարներն ո հետաքննիչը կարողանան ազատ աշխատեն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն ու Opel-ը կայանված են եղել, երբ BMW X5-ը բախվել է նրանց։

X5-ի վարորդի ինքնազգացողությունն է վատացել, որի ընթացքում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com