Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյոթեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում տեղի ո նեցած վրաերթի փաստով։
Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Մեսրոպ Մակյանը Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում իր վարած Hyundai մակնիշի 99MM 669 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Մեքենյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ սպասել է, մինչև բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մակյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Հետաքննիչի հանձնարարականով Մ. Մակյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: