HUAWEI «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

HUAWEI «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթ

HUAWEI «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթն ի սկզբանե ներդրվել է P20 դասի սմարթֆոններում, սակայն այս գործառույթի հանդեպ սպառողների ցուցաբերած հետաքրքրության և դրական արձագանքի շնորհիվ այն այժմ ներդրվում է HUAWEI-ի այլ դասի սմարթֆոններում ևս։

HUAWEI ընկերությունը հայտարարել է HUAWEI Mate 10 դասի սմարթֆոններում նոր ծրագրային ապահովման ներդրման մասին,  որը ներառում է «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթը: Ծրագրային ապահովումը, որն ի սկզբանե մշակվել է P20 դասի սմարթֆոնների համար, այժմ հասանելի է նաև Mate 10 դասի սմարթֆոնների համար։ Բացի այս ամենից, HUAWEI-ը ներդրել է «Face Unlock» գործառույթը նաև 2018թ․ Y դասի բյուջետային սմարթֆոնների մեջ (Y5 Prime, Y6, Y6 Prime, Y7, Y7 Prime, Y9)։

Ի լրացում գաղտնաբառի և մատնահետքի տվիչի, HUAWEI-ը ներդրել է իր սմարթֆոնների մեջ ապաբլոկավորելու երրորդ տարբերակը՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթը, որը ակնթարթորեն և մեծ ճշգրտությամբ ճանաչում է օգտատիրոջ դեմքը: Այս համակարգն ունի ունի «2D Live Detection» ֆունկցիա, որն անհնար է դարձնում սարքը լուսանկարով կամ էկրանով ապաբլոկավորելը։ Բացի այդ, «Face Unlock» համակարգը ապաբլոկավորում է սմարթֆոնը միայն այն ժամանակ, երբ օգտատիրոջ աչքերը բաց են:

Այս ամենը խոսում է այն մասին, որ HUAWEI-ն անընդհատ ձգտում է ապահովել իր սպառողներին նորարարական լավագույն տեխնոլոգիաներով:

HUAWEI սմարթֆոններում «Face Unlock» գործառույթն ակտիվացնելը շատ հեշտ է․

1. Մուտք գործեք սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժին,

2. Առաջին էջում գտեք և մուտք գործեք «Անվտանգության և գաղտնիության» ենթաբաժին,

3. Ընտրեք «Ապաբլոկավորում դեմքի ճանաչմամբ» կետը,

4. Այնուհետև նկարեք Ձեր դեմքը՝ դեմքի պրոֆիլը ստեղծելու համար: Պրոֆիլի ստեղծումից հետո կարող եք ընտրել ապաբլոկավորման  երկու տարբերակներից մեկը.

ա) Դեմքի ճանաչմամբ ակնթարթային ապաբլոկավորում,

բ) Դեմքի ճանաչմամբ և լրացուցիչ ապաբլոկավորմամբ` էկրանի վրայով մատի անցկացմամբ:

Եթե օգտատերը ընտրում է երկրորդ տարբերակը, նա կարող է նաև օգտվել «խելացի բլոկավորում» գործառույթից: Եթե օգտատիրոջից բացի ինչ-որ մեկը փորձում է «Face Unlock»-ի միջոցով ապաբլոկավորել սմարթֆոնը, այն ինքնաբերաբար թաքցնում է բոլոր ծանուցումների տեղեկատվությունը և բովանդակությունը, ինչպիսիք են SMS-ի,Telegram-ի, Viber-ի և այլ ծանուցումները։

Ամբողջությամբ՝ huaweiarmenia.am