Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանի էլեկտրասնուցման համակարգի խափանումներով պայմանավորված, ներկայումս դադարեցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զգալի մասի, Սասունիկ գյուղի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա ժամերին, որից հետո նշված տարածքներում կվերականգնվի ջրամատակարարման գործող գրաֆիկը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: