
Այսօր Սոչիում սննդի կետի հարակից կառույցում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների մեծ մասը, նախնական տվյալների համաձայն, ՀՀ քաղաքացիներ են, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները։
«Նախնական տվյալների համաձայն` Ադլերում սննդի կետի հարակից կառույցում բռնկված հրդեհից մահացած վարձու աշխատակիցների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են»,- ըստ armeniasputnik.am-ի՝ «ԻտարՏասսին» ասել է թղթակիցը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել։ Զոհվածների թվում նաև երեխա կա։ Եվս 3 մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։