Երկար ժամանակ հայրը ծեծում էր երեք դուստրերին, հետապնդում նրանց, ու մի անգամ նրանք չեն դիմացել։
Դուստրերը դանակահարել են իրենց սեփական 57–այմա հորը` Միխայիլ Խաչատուրյանին` չհանդուրժելով նրա երկար տարիների ծաղրանքը։ Այս մասին, ըստ armeniasputnik.am-ի՝ հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։
Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում, ոստիկանության է դիմել ավագ դուստրը` 19 տարեկան Անգելինան։ Նա ու նրա 17 ու 18 տարեկան քույրերը` Կրիստինան և Մարիան, սկզբում քննիչներին պատմում էին, որ հայրն է փորձել սպանել իրենց, հետո խոստովանել են, որ տեղի ունեցածն ինքնապաշտպանություն չէ։
Աղջիկները վաղուց էին մտածում հորը սպանելու մասին։ Սակայն մի քանի օրվա ընթացքում են պլանավորել սպանությունը։ Հուլիսի 27–ին նրանք սպասել են, երբ Միխայիլը ննջել է բազկաթոռին, հետո դանակներով հարձակվել են ու սկսել են հարվածել նրա կրծքին ու վզին։ Տղամարդը կարողացել է դուրս պրծնել, նա կարողացել է փախչել, սակայն շատ արյուն կորցնելու պատճառով չի կարողացել հեռու գնալ։ Նա ուշագնաց է եղել ու մահացել է։
«Մենք ատում էինք նրան ու միայն մի բան էինք ուզում, որ նա կորչի կամ երբեք ճանաչած չլինեինք նրան։ Լավ կլիներ, որ նա գնար ու երբեք տուն չվերադառնար», – ասել է Անգելինա Խաչատուրյանը քննիչին։
Աղջիկների խոսքով` որոշ ժամանակ առաջ հայրը սկսել է թմրանյութ օգտագործել ու դա ամբողջովին փոխել է նրան։
Հոգատար հայրը վերածվել էր հրեշի, որը ծեծում էր դստրերին։ Ընտանիքը նախկինում երբեք փողի պակաս չէր ունեցել, իսկ հիմա այլ էր։ Մայրը կարող էր պաշտպանել աղջիկներին, սակայն նա վաղուց էր լքել ընտանիքը։
Հարևաններն ասում են, որ կինը պարզապես փախել է, իսկ աղջիկները պնդում են, որ իրենց հայրը վռնդել է իրենց մորը։ Ընտանիքում ավագ եղբայր էլ կա` 20 տարեկան Խաչիկը, նա Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի ուսանող է, բայց տղան վաղուց առանձին է ապրում։
112 տելեգրամ–ալիքը հայտնում է, որ բակում կայանած նրա Audi Q7 մեքենայում հայտնաբերել են երկու կիլոգրամ մաքուր հերոին, արբալետ, օդաճնշական հրացան, ողորկափող զենք, երեք օդաճնշական ատրճանակ, ազդանշանային ատրճանակ, «Ուդար» գազային ատրճանակ։
Կրիստինայի ընկերուհի Աննան ասել է, որ ընտանիքի հայրը չէր թողնում դստրերին ո՛չ զբոսանքի, ո՛չ դպրոց, պարբերաբար ծեծում էր։
«Լինում էր, որ սեռական հետապնդման էր ենթարկում։ Գիտեմ, որ տրանկվիլիզատորներ էր օգտագործում։ Մշտապես ծեծում էր նրանց, բայց նրանք շատ էին վախենում, դրա համար էլ ոստիկանության չէին դիմում», –ասել է Աննան։
Աղջիկների Ելենան անունով ընկերուհին էլ նշել է, որ աղջիկներն անտեղի ոչ ոքի ձեռք չէին տա, նրանք այդպես չէին վարվի։ Ուրեմն հայրը սպառնացել է սպանել նրանց։
Ընտանիքին մոտիկից ճանաչող կինը «112»–ին գրել է, թե ինչ է կատարվել տանը, որբ բնակարանի դռները փակվել են։
«Մի անգամ հայրը գորգի վրա շան մազ էր տեսել, նա կանչել է դուստրերից մեկին ու սպառնալով ստիպել սանրել շանը (լաբրադորին) ու նրա ներկայությամբ ուտել մազերը», – ասել է կինը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: