Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԱՐԵՒՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
Վազգեն Մանուկյանը՝ անհիմն համարելով Քոչարյանին եւ Խաչատուրովին ներկայացված մեղադրանքները, ասում է, թե այդ մարդիկ «…անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ»:
Դրանից պետք է ենթադրել, որ 1997-ին Տեր-Պետրոսյանը վարչապետ է նշանակել ոչ թե ԵՍԻՄՈՒՄ, այլ «հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի» հեղինակին։ Այսինքն՝ տարածված հեգնանքը, թե «դրան բերողը Տեր-Պետրոսյանը չէ՞ր», միանգամայն անտեղի է, եթե չասեմ՝ անարդար։
Թե ինչո՞ւ էր բերել Տեր-Պետրոսյանը Քոչարյանին եւ թե, Հայաստանի իշխանության համը տեսնելով՝ ինչ տրանսֆորմացիաներ ապրեց «հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի» հեղինակը, առաջին նախագահը շատ մանրամասն ներկայացրել է 2007-08-ի իր ելույթներում։
Մնում է միայն սպասել, որ Վազգեն Մանուկյանը մեծահոգաբար հաղթանակից մաս կհատկացնի նաեւ Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին եւ այլոց։
…եթե, իհարկե, սա նախընտրական պոռթկում չէ»։