Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զուտ մասնագիտական հետաքրքրություն.
Քոչարյանը, Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1. հոդվածով նախատեսված՝ «Սահմանադրական կարգը տապալելը» հանցագործության համար, որի համաձայն. «1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:
Որևէ մեկը տեղյա՞կ է, թե վերը նշվածներից կոնկրետ որ նորմի փաստացի վերացման՝ գործողության դադարեցման մասին է նրանց մեղադրանքում խոսք գնում»։