
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին բուռն քննարկումներ էին ծավալվում այն թեմայի շուրջ, թե ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց. «Կուսակցությունում տեղի ունեցավ բուռն քննարկում, մենք ընտրություն կատարեցինք, որը միգուցե շատ հարցեր է առաջացնում, բայց ընտրությունը կայացված է, և պետք է շարժվենք ըստ այդ ընտրության»: