SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թաթուլ Բաղդասարյանը Ալավերդի քաղաքում կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանը ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ գետի վրա կառուցված քարե կամրջից մի աղջիկ փորձում է ինքնասպան լինել։
Համայնքային ոստիկանը, հասնելով դեպքի վայր, տևական ժամանակ բանակցություններ է վարում քաղաքացու հետ և կարողանում է հոգեբանական ճիշտ աշխատանքի արդյունքում այդ աղջկան համոզել, որ չդիմի ծայրահեղ այդ քայլին։
Աղջիկը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Վ. Մ.-ն է, հայտնել է, որ ցանկացել էիր կյանքին վերջ տալ՝ քարե կամրջից Դեբեդ գետը նետվելու միջոցով, որովհետև ինքը իր ամուսնուն սիրում է, սակայն ամուսնու կողմից չի գնահատվում և ինքը այն կարծիքին է, որ ամուսինը՝ 23-ամյա Մ. Դ.-ն, իրեն դավաճանում է։
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: