Քաղաքական մեկնաբան Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն որ դագանակն առանք, ընկանք սիթիների ու ՍԱՍ-ի հետևից, չէինք հաշվել, որ ԱԱՀ-ով օրենքի դաշտ բերում էինք ոչ թե Լֆիկներին ու Արտակներին, այլ գյուղացուն։ Նորմալ ա, վատ չի։
Դրանից հետո չէինք հաշվել, որ մեր գյուղացու ապրանք ավելի թանկ ա, քան բելառուսինը։ Ու սկսեց մերոնց ապրանքն ուռել վրները։
Հաջորդ լեվըլում մերոնք անասունները մորթելու են որպես ոչ լիկվիդային ակտիվ ու սկսելու են զբաղվել խոպանով։
Խոպանը ջհանդամ, տեսել ենք, էլի կտեսնենք։ Բայց պատկերացնում եք մի պահ, որ պատերազմ ա, Լարսը փակ ա, կամ Լարս տանող մոստերը մի երկու ամիս չեն աշխատում, ու մեր երկրում մորթացու անասուն չկա։ Ինչ պիտի անե՞նք։
Չէ։ Պաչիկներով ու սիրով յոլա չենք գնա»։