Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Գիտե՞ք՝ ինչու են սեկտանտները հարձակվում մեր եկեղեցու վրա, որովհետև մեր եկեղեցին եղել և մնում է, աշխարհիկ լեզվով ասած, ամենաժողովրդականը: Մեր եկեղեցին երբեք չի եղել «մասսաներին կառավարելու» հիպնոտիկ միջոց… Այսօր «քրիստոնեական» անվան տակ թաքնված շատ սեկտաներ, որ իրականում համալրում են օտարերկրյա մութ ուժերի «բանակները», ձգտում են քանդել մեր եկեղեցին և ըստ այդմ մեր հոգևոր ազատությունը, քանզի հենց միայն մեր եկեղեցին է մեզ տալիս ազատ ընտրության ամենաիսկական հնարավորությունը:
Իհարկե, այդ ազատությունից էլ հենց օգտվում են սեկտանտները և իրենց իրավունք վերապահում մեր Մայր տաճարի խաչը կտրել, հարձակվել կաթողիկոսի վրա, գրավել Մայր տաճարը, արժեզրկել Սուրբ Մասունքներն ու մեր եկեղեցու դերը աշխարհում…
Այս տեսանյութում քրիստոնյաներ չեն, բայց սեկտաներում այս նույն սկզբունքով են գործում: Մեկ հրամանով սեկտաներում հավաքագրված հարյուր հազարավոր «զորքերը» կարող են փողոց դուրս գալ ցանկացած պահի և հարվածել թիկունքից ընտրված թիրախներին և այս ամենը, իհարկե, քողարկելով «հանուն Հիսուսի» ծածկագրի տակ…»:
Գիտե՞ք ինչու են սեկտանտները հարձակվում մեր եկեղեցու վրա, որովհետև մեր եկեղեցին եղել և մնում է, աշխարհիկ լեզվով ասած,…
Gepostet von Զաքարյան Արշակ am Dienstag, 31. Juli 2018