Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օլա՜․
-Էս ինչ իմացա․էս ինչ իմացա․․
-Արմեն Սարգսյանին Իտալիան պարգեւատրել է ամենաբարձր պարգեւո՞վ․
-«Մեծ խաչի ասպետ» շքանշանո՞վ․․․
-Սերջիո՜, սինյոր Մատարելլա, շուտ տուն գնացեք․․․
-Մեզ մոտ պետք է միայն պարգեւել, դիֆերանբել, երկրպագել բացառապես Նիկոլայ Վովայի Փաշինյանին․ միայն նրան, բացառապես նրան․․․
-Առյուծի սի՞րտ են կուլ տվել էդ Իտալիայում, փաստորեն․
-Սերջիո, նորեն կխնդրեմ՝ տուն գնացեք․․․
-Զի ձեր այդ հազվագյուտ պագեւն ստացել են Հավելը, Կոլը, Միտերանն ու Շիրակը․
-Եվ վերջապես, Եղիսաբեթ թագուհին․․․
․․․ Այոոո՜, խզարում եք, եւ դա այն <<ժամին>>, երբ հայոց ԱԳՆ-ն անում է ամեն ինչ, որ աշխարհը <<չճանաչի>> Արմեն Սարգսյանին
Հ․Գ․ Չէ, բայց մի հատ էլ բռնվեք,
-Էս էլ ասեմ․
-Պարզվում է՝ Իտալիան Արմեն Սարգսյանին ասպետի խաչով պարգեւատրել է՝ վերջինս ասպետական քայլի պատճառով․
-Այո՜, բռնվեք աթոռներից․
-Հիշում եք՝ հեղափոխության օրերին, նա միակն էր իշխանություններից, որ ելավ, ծանր ու մեծ մտավ Հանրապետության հրապարակ՝ միտինգավորների մեջ․
-Ասաց․
-Էդ որ ասում եք՝ սեր ու համերաշխություն․
-Էդ Համեարշխությունը՝ Ես եմ․․
-Ու փաստորեն աշխարհը, նրանց թվում Իտալիան /վա՜յ ոնց եմ սիրում էդ անիծված Իտալիան, էդ Վենեցիան, էդ Սինեան,/
-Հավատաց ու պագեւատրեց Արմեն Սարգսյանին։
Հ․Գ․ Հա, ի դեպ․ Հայաստանում ոչ մեկն այդ շքանշանից չունի․
-Հետո էլ ասում եք՝ խի են կառավարությունում քոլոլ գալի․
Եւ ուրեմն՝
-Էն Պոմպեոյին, էն Մեդվեդեւին /որ ասպետաբար տարել իր կողքն էր նստեցրել Արմեն Սարգսյանին/, ու մեր հարգարժան Սերջիոյին
-Ասեք՝ մի-մի հատ դիմում գրեն․․
Զի իրենց պահվածքը մերոնց՝ հեեե՜չ դուր չի գալիս»։