Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Արմենպրես» գործակալությունը, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ինձ և Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան եպիսկոպոսներին նոր տիտղոս շնորհեց, այն է` ՀՀ նախկին պաշտոնյա, այսօրվանից անվավեր ճանաչելով մեզ տրված դիվանագիտական անձնագրերը: Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար: Համոզված եմ, որ բացառապես միայն ՀՀ քաղաքացի եղող և այլ քաղաքացիություն չնախընտրած եպիսկոպոսների համար ճամփորդական հավելյալ դժվարություններ ստեղծելը մեծապես կնպաստի մեր հայրենիքի ծաղկմանն ու զորացմանը, ինչի համար շարունակելու ենք աղոթել և գործել:
Հ. Գ. Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում ներկայանալ իբրև ՀՀ նախկին պաշտոնյա առ որ անկ է»:
Այսօր Արմենպրես գործակալությունը, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ինձ և Հայ…
Gepostet von Ajapahyan Mikael am Dienstag, 31. Juli 2018