SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններոմ մարզի գյուղերից մեկի բուժամբուլատորիայից ահազանգ է ստացվել տեղի ոստիկանության բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հովհաննես Մեհրաբյանն էր, ով իրենց տան հարակից այգում խնձորենու ծառից հակի թելով ինքնասպան է եղել։ Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակի սեղանի վրա հայտնաբերվել է նամակ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: