
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Երբ երկիրը պատերազմական իրավիճակում է, ոմանք խոսում են հող հանձնելուց: Պատգամավորները ստորագրահավաք են անում, Լավրովը խառնվում է երկրի ներքին գործերին, գեներալներ են բանտարկվում, նախագահ են ձերբակալում, գործակալներն են բացահայտվում, փաստաբաններն են ակտիվանում, Շանթը դեռ կալանավորված է, մարդիկ քաղաքապետի ընտրությունների մասին են խոսում, ծռերի դատն է շարունակվում, քաղաքական գործիչները բամբասանքով են զբաղված, սփյուռքը չի հասկանում՝ ինչ պետք է լինի, հարստացածներից շատերը փախնելու տեղ են գտնում, դրսում անտանելի շոգ է և այս ամենը տարբեր ձևերով մեկնաբանվում է լրատվական կայքերում, ՖԲ տարածքում ճիպոտահարվում է մարդկանց կողմից ու մեկը մյուսին ոչ լսում է, ոչ էլ հասկանում:
Այսքան բան է կատարվում մեր երկրում ու երկրից դուրս, իսկ իրադարձությունների մասին միայն վաչապետն է խոսում:
Չե՞ք կարծում, որ ՀՀ-ն գնալով մի մեծ հոգեբուժարանի է նմանվում»:
https://www.facebook.com/grant.vardanyan/posts/2116699088371736