
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ակտիվորեն ընթանում են Հարկային օրենսգրքի հեղափոփոխությունների աշխատանքները:
Մենք նպատակադրում ենք իրականացնել հետևյալ փոփոխությունները՝
• Հարկատեսակների կրճատում,
• Հարկային համակարգի պարզեցում,
• Հարկային բեռի արդարացի բաշխում տնտեսության մասնակիցների միջև,
• Հարկային վարչարարության մեջ մարդկային գործոնի նվազեցում,
• Հարկային օրենսդրության հետագա լոկալ փոփոխությունների գրեթե բացառում,
Սկսել է տնտեսական հեղափոխության ժամանակաշրջանը…
#սիրո_և_համերաշխության_հարկային_օրենսգիրք»: