Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդ ինչի «պապայիդ» ասածները չի տպավորվել մեջդ, այլ քո վաղեմի ոսոխի ասածներն է տպավորվել, էդ Իսրայելից նոր հրաման իջա՞վ սենց հիմար պատճառաբանությամբ «ներողություն» հայցելու: 12 տարեկան լինեիր կասեի դե կարող է պատմությունը ուսումնասիրած չլինի, էդ ասուլիսի ես գնում, քեզ դրել ես քաղաքական գործչի տեղ, լավ հասկացանք սիոնի տունը չի, բայց մի հատ Դադիվանք գնայիր, կարդայիր պատի գրերը, տարեթվերը, ու այ սենց անգրագետ, անտեղյակ ու հայի հանդեպ տույնով լցված օտարները մեր ազգանունը կրելով մեզ կազմաքանդում են ներսից: «հայրենիքիդ» ոչ մի վնաս էլ չես հասցրել, այ մեր հայրենիքին հաստատ անդառնալի մեծ վնաս հասցրեցիք դու ու քո գաղափարական ու սիոնիստ հայրերը` միսիան կատարված է, հիմա կարելի է մի հատ թրջված մկան տեսքով նկարվել ու գրել ներողություն, է դրանով հո վնասը չվերականգնվե՞ց»:
Հիշեցնենք, որ Արցախի ազատագրված տարածքների մասին սկանդալային հայտարարությամբ հանդես եկած Զոյա Թադևոսյանը այսօր հայտարարություն է տարածել և ներողություն է խնդրել:
«Սիրելի հայրենակիցներ
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Հավատացնում եմ, ես փորձում էին ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս:
Գրավյալ տարածք ասել եմ, քանի որ իմ մեջ տպավորվել էր Ալ-Ջազիրային տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանյանի կողմից ազատագրված տարածքները «օկուպացված» անվանելու դրվագը, ինչպես նաև Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերում զետեղված բնութագրերը:
Այս օրերին ավելի խորությամբ ծանոթացա պատմական փաստերին: Այո՛, սխալվել եմ, ազատագրված տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դեպքում ի՞նչպես են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգավորման պատասխանատու պաշտոնյաները թույլ տվել այդ մասշտաբի պետական դավաճանություն. Հայրենիքի մեկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մեկ այլ մաս:
Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում…
Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ:
Սիրում եմ բոլորիդ, Հայրենիքս առավել:
Ափսոսում և ցավ եմ ապրում կատարվածի համար…»:
ՀՀ քաղաքացի՝ Զոյա Թադևոսյան
02.08.2018