Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուտով կլրանա կառավարության 100 օրը: Բնական է, որ պիտի տրվեն գնահատականներ՝ լավ և վատ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեմ սոցցանցային գնահատականներից:
Անհամբեր կսպասեմ, որ կառավարությունը քննադատողները, կադրերից դժգոհողները ներկայացնեն անուն առ անուն, թե որ պաշտոնյան ինչ չի արել, որ կարող էր անել (հաշվի առնելով գործող օրենքները ու բյուջեի՝ նախորդ իշխանությունների օրոք հաստատված լինելը): Կամ ինչ է արել, որ չպետք է աներ:
Միևնույն ժամանակ հուսով եմ, որ կհիշատակվեն նաև կառավարության այն անդամները, որոնք ցույց տվեցին, որ կարող են իրենց ոլորտը ղեկավարել և կարճ ժամկետում լուրջ աշխատանք են արել:
Թե չէ բոլորին մի սանրով սանրելը՝ անունը դնելով նոր կառավարություն որևէ աղերս չունի կառուցողականության հետ և որևէ կերպ չի նպաստում կադրային քաղաքականության բարելավմանը»: