Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե այսօր հնարավորություն տրված լիներ երկրի կառավարման բոլոր լծակները:
Ի՞նչ կանեիր:
1. ՍՍՀՄ-ից մնացած, այսօրվա ՌԴ և այլ պետության համար աշխատող գործակալական ցանցը կբացահայտեի ըստ բնագավառների,իսկ ակտիվ գործակալ խառնակիչներին՝ վեց ամսով ,խիստ ռեժիմի պայմաններում կտեղավորեի նախկին պիոներական ճամբարներում: Խստացված ռեժիմի պարտադրված դասընթացների հատուկ ռեժիմ՝ վզկապներ, խառույկ,տողանը պարտադիր: Հատուկ ջոկատավարները կզբաղվեին նրանց վերադաստիարակությամբ ,որ դրանց ուղեղներից դուրս հանեին օտարապաշտությունն ու օտարին ծառայելու ցանկությունը:
2. Շատ շտապ կհրավիրեի մեծ համահայկական գործնական համաժողով և հենց համաժողովի անդամներից կընտրեինք սփյուռքը ներկայացնող պատգամավորական խումբ ՀՀ խորհրդարանում:
3. Կստեղծեի համահայկական համաշխարհային բանկ ,որտեղ աշխարհի բոլոր մեծահարուստներին կխնդրեի՝ իրենց ունեցվածքի 5% պահեին այդ բանկում:Մշակույթ,գիտությունն ու կրթությունը կֆինանսավորվեր բանակին հավասար:
4. Հավաքված գումարների հաշվին բանակը կդարձնեի վարձատրվող ու արհեստավարժ: Կոչով կդիմեի աշխարհի հայությանը , որ գան ու ծառայեն իրենց բանակում, որպեսզի ամբողջ սահմանը վերահսկվի միայն հայ զինվորի կողմից:Բժշկությունը կլիներ հասու բոլորին:
5. ՌԴ հետ բոլոր պայմանագրեը կվերանայեի ի օգուտ ՀՀ-ի: 102-րդ բանակը կվերադառնար տուն:
6. Աշխարհում ծնվող ցանկացած հայ մանուկ ՀՀ-ից նամակ կստանար, որ այս օրվանից դու իրավունք ես ստանում ընտրել նաև քո պատմական հայրենիքի քաղաքացի դառնալու հնարավորությունը:
7. ՀՀ. հանքարդյունաբերությունը կդարձնեի պետության սեփականություն: Երկիրը կդառնար միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք տվող տնտեսություններից բաղկացած մի ամբողջություն:
8. Արցախը կհայտարարեի ՀՀ մարզ և առանց միջնորդների կհանդիպեի Ադրբեջանի ղեկավարության հետ:
9. Հայսատան, Վրաստան, Պարսկաստան համագործակցությունը արտաքին հարաբերությունների առաջնահերթ ու կարևոր հարցը կդառնար:
10.Երկիրը կինտեգրվեր համաշխարհային բազմազգ երկրների համակարգին, իսկ դրա համար եթե հարկ լիներ կմիանաինք Հյուսիսատլանտյան դաշինքին:
Սա իհարկե ֆանտազիային տեղ տալու համար արեցի, բայց հետաքրքիր կլիներ շատերը փորձեին իրենց դնել առաջին դեմքի տեղն ու տասը կետով ասեին թե ինչեր կանեին իրենք:
Ամեն դեպքում ավելի հետաքրքիր է լսել տարբեր մարդկանց: Ովքեր կարծում են՝ հեշտ գործ է առաջինը լինել թող փորձեն»: