«Ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։ Մենք որեւէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ՝ ներքին զորքերից եւ ութ քաղաքացիական մարդ՝ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում։ Բայց մեկ վիրավոր զինվոր չունենք։ Ոստիկաններից հարյուրից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից հիսունից ավելը՝ մոտ 55-ը՝ բավական լուրջ։ Ինձ եւ նախարարը, եւ անվտանգության ղեկավարը հաջորդ օրը զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Որովհետեւ իմ համար զարմանալի էր՝ խի՞ պիտի տասը զոհ լինի։ Շատ էր անսպասելի եւ իմ համար զարմանալի էր եւ առաջին հերքին ասում էի՝ խի՞ պիտի սենց լիներ
։ Հետագայում բանակի, այն զորամիավորների զննությունը, որոնք հրամանագրով ներգրավված են եղել այդ գործողություններում, ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել։ Եվ քննչական խումբը, որը քննությունն իրականացրել էր հետագայում, երբ ես արդեն նախագահ չէի, այդ եզրակացությանն է եկել»,- մինչ իր կալանավորումը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով 2008 թվականի «մարտի 1»-ի իրադարձությունների մասին՝ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: