«2 օր առաջ աշխատանքի բերումով մեքենաս կայանել էի Մելիք Ադամյան փողոցի վրա, ու մոտ 18։45 սահմաններում Կառավարության 1 շենքից դուրս է գալիս մի Մերսեդես մակնիշի բոլորովին նոր, պետական համարանիշերով մեքենա ու հակառակ ուղղությամբ երթևեկում դեպի Տիգրան Մեծ փողոց։ Վաղուց նման բան չէի տեսել, ու շատ տհաճ էր։ Մոտ 15 րոպեից ևս մեկ՝ Տոյոտա ամենագնաց՝ նույն կերպ օրենքը խախտեց, որի համարը որոշեցի գրել ՝ 139LL50: Ապա ևս մեկը՝ 146LL50։
Մոտ 20 րոպե անցել էր, երբ մի ողջ հանցավոր խումբ՝ տիպիկ ՀՀԿ-ական վարքով՝ աղմուկով ու ակնհայտ վտանգավոր արագությամբ՝ հաստատ շատ վտանգավոր կերպով դուրս եկավ ու Մելիք Ադամյանով իջավ հակառակ, իսկ այնտեղից 2-ը նույնպես հոծ գիծը հատելով մտան ձախ դեպի Տիգրան Մեծ։
Այստեղ չդիմացա ու սսսեցի նկարել, նաև 2 համարները մտապահեցի՝ 008LL55 և 030LL55 ստորև տենսում եք, թե ինչպես են մի քանի մեքենայի դիմացով հակառակ անցնում։ Ի դեպ, երբ ինձ ուղեկցող գործընկերը մոտեցավ հարցնի թե սա ինչ էր՝ անվտանգության աշխատակիցն ասաց, որ դրանք բեզպրիձելշիկներ են էլի ․․․
Ինչևիցե․․․ խնդրում եմ այս համարներով ստուգեք ու խստիվ զգուշացրեք, որ օրինակելիության օրինակը հենց պետական պաշտոնյաները պետք է լինեն, այնինչ իրենց պահում են խուլիգանի պես։ Որ մենք իրոք հավատում ենք, որ #Հակահեղափոխություն չպիտի լինի, ու որ ՀՀԿ բարքերի ժամանակները անցել են»։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Arayik Harutyunyan, Ararat Mirzoyan, Tigran Avinyan, Davit Sanasaryan, Ճանապարհային…
Gepostet von Anahit Muradyan am Donnerstag, 2. August 2018